168.am-ը գրում է․

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Բուլղարիայի Հանրապետության հետ միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:  

Ըստ հիմնավորման, համաձայնագրի ստորագրումը հնարավորություն կտա աջակցել երկու երկրների միջև առևտրային և տնտեսական հարաբերությունների փոխշահավետ զարգացմանը, ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների խթանմանը, ինչպես նաև երկու երկրների տարածքով, կամ այդ տարածքներով տարանցմամբ դեպի երրորդ երկրներ իրականացվող ավտոտրանսպորտային փոխադրումների դյուրացմանը:

Սույն համաձայնագրի ստորագրումը նաև խթան կհանդիսանա ինտերմոդալ փոխադրումների զարգացման, ինչպես նաև ճանապարհային անվտանգության և վարորդների աշխատանքային պայմանների բարելավման համար:

Հաշվի առնելով բեռների և ուղևորների փոխադրումների բնագավառում այլ պետությունների հետ արդեն իսկ գոյություն ունեցող ազատականացման փորձը, որի արդյունքում դյուրացվել է փոխադրումների գործընթացը, փոխադրող կազմակերպությունների համար նվազել է փաստաթղթերի ձևակերպման վարչարարությունը, ժամանակը և ծախսերը, ինչպես նաև ներկայումս ՀՀ-ի կողմից փոխադրումների բնագավառում վարվող քաղաքականությունը՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը նպատակահարմար է գտնում համաձայնագրի ստորագրումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել