Ամերիաբանկն, ունենալով իր ուրույն դերը Հայաստանի տնտեսության զարգացման, ինչպես նաև հասարակության հանդեպ սոցիալական պատասխանատվության գործընթացում, ներկայացնում է իր գործունեության ամփոփ արդյունքները 10 տարվա կտրվածքով:

Կարևորելով իր հաճախորդների հետ միասին անցած ուղին և համատեղ ձեռքբերումները` Ամերիաբանկն արժևորում է իր յուրաքանչյուր գործընկերոջ և իր նվիրված թիմի ներդրումը բանկի շարունակական աճի և զարգացման գործընթացում: Այս ամենի շնորհիվ է հնարավոր եղել դառնալ առաջատար ֆինանսական կառույց Հայաստանում գրեթե բոլոր հիմնական ցուցանիշներով և ունենալ նշանակալի ազդեցություն երկրի տնտեսության զարգացման վրա, ներկայանալ յուրօրինակ կորպորատիվ մշակույթով, լինել պատասխանատու կառույց հասարակության հանդեպ:

Բանկին հաջողվել է անկախ Հայաստանի պատմության մեջ լինել առաջին ֆինանսական կառույցը, որի ակտիվները և վարկային պորտֆելը գերազանցել են 1 մլրդ ԱՄՆ դոլարը:

Ամերիաբանկը շարունակելու է զարգացման իր անշեղ ուղին և, համաձայն իր ռազմավարության, ձգտելու է առավել հավակնոտ նպատակների իրագործմանը:

Ինչպիսի՞ն է եղել բանկի անցած ճանապարհը, ի՞նչ ազդեցություն է ունեցել բանկի գործունեությունը երկրի տնտեսության վրա. այս և մի շարք հարցերի պատասխանը կներկայացնեն գործունեության փաստացի արդյունքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել