Armenpress.am-ը գրում է․

Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Եվրոպայի խորհրդի շենք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մուտքի մոտ  ՀՀ վարչապետին դիմավորեց ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեն և գլխավոր քարտուղար Վոյցեխ Սավիցկին։

ԵԽԽՎ նախագահի հետ հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանը գրառում կատարեց ԵԽԽՎ նախագահի «Ոսկե գրքում»։

Լիլիան Մորի Պասքիեի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը կհանդիպի ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ, որից հետո նրանք հանդես կգան մամուլի ասուլիսով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել