Պարոն վարչապետ Նիկոլ Փաշինյան,
Ձեզ դիմում է ՀՀ քաղաքացի՝ ո՛չ հպարտ, ոչ էլ մտահոգ, ոչ էլ ադեկվատ, ուղղակի մի քաղաքացի, որն ուզում է, որ օրենքի գերակայությունն ու ՀՀ Սահմանադրությունը հարգվեն։

ՀԱՐՑ․ մինչև ե՞րբ է անօրինական գործելու ՀՀ Կառավարությունը։
Բացատրեմ, թե ինչ է նշանակում ԱՆՕՐԻՆԱԿԱՆ։ Քանի ամիս է՝ արդեն ընտրվել եք վարչապետ, սակայն առ այսօր նախարարների զգալի մասը ԺՊ են։ Քանի դեռ Սահմանադրությունում հստակ նշված են ժամկետները, որոնք բավականին վաղուց արդեն անտեսվել են Ձեր ու Ձեր աշխատակազմի կողմից, ինչը կրկին հակասում է ՀՀ Սահմանադրությանը, Ձեր բազմաթիվ ելույթներին ու խոստումներին, օրենքի գերակայությանն ու տրամաբանությանը։

Միգուցե դա Ձեր հիանալի աշխատակազմի ղեկավարի հերթական կիքսն է ու/կամ ԱԺ-ի սաբոտաժ կամ ուղղակի «ՀՀ Սահմանադրության վրա թքած ունենալու նուրբ արվեստն է»։

Տեղեկանք 1․ նախարարի ԺՊ կարող է նշանակվել երեք պայման/պատճառով՝ երկրից բացակայելու պարագայում, ծանր տևողական հիվանդություն, նոր կառավարության ձևավորման շրջան․ բոլոր այլ դեպքերում նախարարի պարտականություններն իրականացնում են նախկին պաշտոնակատարները։

Տեղեկանք 2․ երկքաղաքացիություն կամ ավել ունեցող անձը չի կարող զբաղեցնել նախարարի պաշտոնը. ոչ մի բացառություն չի կարող լինել։

Ակնկալում եմ բովանդակային ու պատասխանատու արձագանք օրենքով սահմանված ժամկետներում։

ՀՀ սահմանադրական դատարան, ակնկալում եմ նաև ձեր ուշադրությունն ու գնահատականը։

Կանխավ շնորհակալ եմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել