«Նախօրեին հայտնի դարձավ, որ վար­չապետ Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախա­գահ Դավիթ Անանյանին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու վե­րաբերյալ:

Առաջին հայացքից սա մար­զերի զարգացմանը միտված քայլ է, որը դեպի Գյումրի կուղղորդի լրացուցիչ դրամական միջոցներ, սակայն խնդիրն ունի ավելի խորքային հետևանքներ: Նախ՝ ի սկզբանե պետք է ֆիքսել, որ շատ մասնագետների կարծիքով, «ավտոմաքսատուն» ասվածը արհեստական կառույց է, և անիմաստ երևույթ, այլապես հեռուստացույցների կամ սառնա­րանների համար նույնպես կարելի է ունենալ առանձին մաքսատներ:

Այդ կա­ռույցը հանգիստ կարող է մտնել մաք­սատների իրավասության տակ, իսկ ավտոմաքսատանը կատարվող ծախսերի փոխարեն կարելի է բոլոր մաքսատնե­րին ուղղակի տալ այդ իրավունքը: Մյուս կողմից՝ Գյումրի տեղափոխելու դեպքում ակնհայտ լինելու է ժամանակի կորուստ, նաև մասնագետների պակաս: Նման կառույցը, եթե պահպանվում է, ապա գո­նե պետք է հարմար լինի լոգիստիկ առումով, մեզ հետ զրույցում պնդում էին ոլորտի մի քանի մասնագետներ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել