««Քաղաքացու իրավունք­ների պաշտպան» ՀԿ-ն դիմել է Վարչական դատարան, որպեսզի վերջինս պարտավո­րեցնի Կենտրոնական ընտ­րական հանձնաժողովին համայնքի ղեկավարի և ավա­գանու ընտրություններ կազ­մակերպել Արծվաշեն գյուղում: 

ՀԿ ղեկավար Կարեն Հեքիմյանը իր դիմումում նշում է, որ 1991թ. այս համայնքում ընտրություններ չեն կազմա­կերպվում, ինչը օրենքի և իրավունքի խախտում է: Արծվաշենը 1992թ. գտնվում է ադրբեջանական օկուպացի­այի մեջ, իսկ գյուղի գրեթե 4500 բնակիչների մեծ մասն ապրում է Գեղարքունիքի մարզի ճամբարակ համայնքում: Թե ինչպես պետք է ԿԸՀ-ն ադրբեջանական օկուպացիայի մեջ գտնվող գյուղում ընտրություն կազ­մակերպի՝ անհայտ է»,-գրում է թերթը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել