Ստրասբուրգում այսօր քննարկեցինք Եվրոպայում ռասիզմի, քսենոֆոբիայի ու անհանդուրժողականության խնդիրը։ Որքան հիշում եմ, այս կառույցում մի հազար անգամ քննարկել ենք, որ ԵԽ անդամ որոշ երկրներում, օրինակ՝ Ադրբեջանում, արմենոֆոբիան պետական քաղաքականություն է, եւ ի պատասխան՝ միշտ եղել է եվրոպական սառը լռություն։ 

Այսօր կրկին հիշեցրի, որ Ադրբեջանի օմբուդսմենը հրեշ Ռամիլ Սաֆարովին համարում էր հայրենասիրության օրինակ յուրաքանչյուր ադրբեջանցու համար, ու կրկին վեհաժողովը լուռ էր։ Նորից հիշեցրի, որ ադրբեջանական դասագրքերն էդ երեխաներից հայատյաց մարդասպաններ են բուծում, ու կրկին մեր վեհաժողովը լուռ էր։

Եւ ուրեմն՝ ինչո՞ւ պիտի ռասիզմն ու այլատյացությունը Եվրոպայում իրենց շքահանդեսը չտոնեն, եթե միջազգային այն կառույցները, որ պիտի արձագանքեն ատելության եւ ռասիզմի ցանկացած դրսեւորման, մեկը մյուսի հետեւից մեռելածին բանաձեւեր են ընունում։

Եւ ինչպես միշտ, արդեն ձեւավորված կայուն ավանդույթի համաձայն՝ ինձ հակադարձեց իմ մշտական օպոնենտ Գանիրա Փաշաեւան ու երեւի միլիոներորդ անգամ ինձ մեղադրեց ազատ, արդար ու խիստ դեմոկրատական Ադրբեջանին վարկաբեկելու մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել