Մինչ այժմ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողություններն արտաքին քաղաքականության մեջ անպատիժ են մնացել, գրում է Spectator-ը:

Այս շաբաթ Իրանը պատասխան գործողություններ է ձեռնարկել Միացյալ Նահանգների դեմ այն բանից հետո, երբ Թրամփը Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս» էլիտային զորքերը, որում մոտ 1.1 միլիոն մարդ է ընդգրկված, ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում:

Վաշինգթոնի նման գործողությունները Մերձավոր Արևելքում կարող են նոր հակամարտության հանգեցնել, ինչից Թրամփը խոստացել է խուսափել 2016-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ, գրում է պարբերականը:

Թրամփը վախենում է պատերազմից, սակայն նրա գործողությունները, որոնց աջակցում են ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնից և պետքարտուղար Մայք Պոմպեոյից կազմված դուետը, նրան մղում են նոր հակամարտության: ԱՄՆ-ի և Իրանի միջև առճակատման սրումն ամենաշահեկանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի համար է, որը երկար ժամանակ Թեհրանին որպես թիվ մեկ թշնամի է ներկայացրել:

Թրամփն ընկել է Իրանի դեմ «նոր խաչակրաց արշավանքի ծարավ» ունեցող նեոպահպանողականների ազդեցության տակ, որոնց թվում են Բոլթոնն ու Պոմպեոն, նշում է պարբերականը: Ռուսաստանն, ընդհակառակը, օգտվում է Թեհրանի հետ կապերն ամրապնդելու հնարավորությունից, գրում է Spectator:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել