Panorama.am-ը գրում է․

Նյու Յորքի իշխանությունները Բրուքլինի շրջաններից մեկում արտակարգ դրություն են հայտարարել՝ կարմրուկի 300 դեպքերի  պատճառով: Այս մասին հայտարարել է Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դը Բլազիոն, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք Բրուքլինի Ուիլյամսբերգ թաղամասում առողջապահական առումով արտակարգ դրություն ենք հայտարարում՝ կապված քաղաքում կարմրուկի 300 գրանցված դեպքի հետ, որոնց մեծ մասը կենտրոնացած է հենց Բրուքլինում»,- Թվիեթերում գրել է քաղաքագլուխը:

Բացի այդ, նա ծնողներին կոչ է արել երեխաներին պատվաստել՝ նշելով, որ «կարմրուկի պատվաստանյութերը անվտանգ են և արդյունավետ»: «Եթե հրաժարվում եք պատվաստումից, ապա ձեզ կտուգանեն: Մենք պետք է պաշտպանենք մեր երեխաներին և  ընտանիքներին»,- ասել է քաղաքապետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդա այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել