168.am-ը գրում է․

Լոնդոնի ֆինանսական կենտոնի նախագահ Փիթըր Էսթլինը մասնակցել է Թուրքիայի արդյունաբերողների  և գործարարների միության կազմակերպած «Բրեքսիթից հետո ֆինանսների և սպասարկման ոլորտներում ուժեղացնել Թուրքիա-Միացյալ Թագավորություն համագործակցությունը» խորագրով քննարկմանը:

Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Էսթլինի խոսքով` Անգլիայի համար Թուրքիան ամենակարևոր առևտրային գործընկերն է:

«Թուրքիայի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունները լավ են: Ավելի շատ պետք է զարգացնենք»:

Էսթլինը նաև նշել է, որ Անգլիայից բազմաթիվ զբոսաշրջիկներ են մեկնում Թուրքիա:

«Նախատեսում ենք, որ Թուրքիայի և Միացյալ Թագավորության միջև առևտրաշրջանառությունը անցնի 20 մլրդ դոլարը: Թուրքիայի տնտեսությունը մեծացել է: Այժմ Թուրքիայի տնտեսությունը աշխարհում 13-րդն է: Թուրքական տնտեսությունը եվրոպական երկրների տնտեսություններից ավելի արագ է զարգանում»,- կարծիք է հայտնել Էսթլինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել