Խոյ

Այս նշանին պատկանող կնոջից այնքան էլ հեշտ չէ ազատվել։ Նա ուրիշներից տարբերվում է իր անգերազանցելի հնարամտությամբ ու սրամտությամբ։ Եվ որպեսզի տղամարդը հուսալիորեն ընկնի նրա ցանցի մեջ, նա այդ ծուղակները գրագետ է դնում։ Սպառնալիքները նրա համար նշանակություն չունեն, նա դրանք պարզապես անտեսում է, իսկ օրինական կինը նրա համար խոչընդոտ չէ, եթե նա հանկարծ որոշի տանել վերջինիս ամուսնուն։

Դրա համար էլ կինը տաք գլխով չպետք է գործի։ Ամուսինը պետք է տեսնի կնոջ լավագույն կողմը, նա պետք է տեսնի, որ իր կինն ավելի նրբանկատ է, քան նա, ում հետ ինքը սիրավեպ ունի։ Սկանդալներն ու հիստերիաները միայն կլարեն իրավիճակը, բայց բարենպաստ արդյունքի չեն հասցնի։

Ցուլ

Եթե այս կինը պայքարի մեջ է մտնում, դա խոսում է այն մասին, որ նա իսկապես սիրահարված է։ Ե՛վ կարճ սիրավեպերը, և՛ ոչինչ չնշանակող խոստումները նրա համար չեն։ Նրա նպատակն օրինական կնոջից իր տղամարդուն խլելն է ու ամուր դիրք գրավելը։ Իսկ եթե տղամարդն ընտրել է այս նշանին պատկանող կնոջը, նշանակում է՝ նրա կյանքում պակասում են քնքշանքն ու հոգատարությունը։

Ամուսնուն ընտանիք վերադարձնել կարելի է միայն նրա հանդեպ ուշադիր վերաբերմունքով, գուրգուրանքով ու հոգատարությամբ։ Իսկ համատեղ ճանապարհորդությունները միայն ամրացնում են ամուսնությունը։

Երկվորյակներ

Այս կնոջ հետ պատերազմել կարելի է միայն այն դեպքում, երբ ունեք նրա մտերիմների աջակցությունը։ Դրա համար էլ նրա բարեկամական կապերի մասին պետք է իմանալ հնարավորինս շատ բան։ Դա խոսում է այն մասին, որ Երկվորյակ կանայք անընդհատ լսում են իրենց հարազատ ու ժամանակով ստուգված մարդկանց։

Սիրո հարցերում նրանց խորհուրդ է պետք ու մտերիմների հավանությունը։ Դրա համար օրինական կինը պետք է ցանկացած եղանակով շահի իր մրցակցի վստահությունը։ Այդ ժամանակ միայն նրան կարելի է տալ այն խորհուրդները, որոնք պետք են սեփական շահի համար։

Խեցգետին

Խաբված կնոջ համար կարևոր դեր է խաղում հասարակության մեջ սադրված կոնֆլիկտային իրավիճակը, բայց դա չի նշանակում, որ պետք է սկանդալ սարքել մեծաքանակ մարդկանց ներկայությամբ։ Բավական է գնալ սիրուհու աշխատավայր, որպեսզի նրան հիշեցնեք իր կարգավիճակի մասին։ Եվ պարտադիր է, որ այդ գործողության ժամանակ ներկա լինեն հանդիսատեսներ։ Բայց չի կարելի իջնել ստորացումների ու վիրավորանքների մակարդակի։ Այդպիսի մարտավարությունը ձեռնտու չէ խաբված կնոջը։

Առյուծ

Այս մրցակցին դժվար է չեզոքացնել, բայց հնարավոր է։ Բավական է, որ օրինական կինը ցույց տա, թե որքան անտարբեր է նա իր սեփական ամուսնու նկատմամբ, ու հասկացնել տալ, որ ինքը ոչ մի արժեքավոր բան չի կորցրել, այլ միայն ձեռք է բերել ցանկալի ազատությունը։ Եվ այդպիսի անփույթ, ինչ-որ տեղ արհամարհական վերաբերմունքն անպայման սիրուհու վրա ազդեցություն կգործի։ Չէ՞ որ հպարտ Առյուծ կինը գնահատում է միայն այն էֆեկտը, որը նա թողնում է մարդկանց վրա, իսկ եթե նա լքված կնոջ աչքերում տառապանք չտեսնի, ապա նա ինքը հետքայլ կանի ու կլքի իր ընտրյալին։

Կույս

Ի՞նչ էական բան պետք է անի օրինական կինն այն դեպքում, երբ իր ամուսինը Կույս սիրուհի ունի. նա պետք է իր ամուսնու շփումները վերջինիս հետ ամեն գնով նվազագույնի հասցնի։ Բայց ողջ այս գործընթացը շատ ուժեր կպահանջի, քանի որ ամեն մեկը չէ, որ կարող է ամուսնուն շուրջօրյա վերահսկել։ Եվ եթե ժամանակավորապես մթնոլորտը, իրադրությունն ու հանգամանքները փոխելու հնարավորություն կա, ապա դա պետք է անհապաղ անել։

Ամուսնու և նրա սիրուհու միջև հարաբերությունները հեռավորության վրա երկար ժամանակ գոյություն ունենալ չեն կարող։ Եվ նման գործողությունը միայն կարող է սառեցնել կրքի կրակը սիրեկանների միջև։

Կշեռք

Այս նշանի ներկայացուցչի համար սեփական արժանապատվությանը դիպչելը խոցելի բան է։ Եվ սիրուհուն վնասազերծելու համար անհավատարիմ ամուսնու կինը պետք է հարված հասցնի վերջինիս ինքնասիրությանը։ Այն, ինչը մրցակցի վրա սթափեցող ցնցուղի ազդեցություն կունենա, հասարակության սեփականությունը դարձած նամակագրությունը կարող է լինել սիրեկանների միջև։

Այս ամենը կարելի է տեղադրել համացանցում ու համեմել այնպիսի լուսանկարով, որը ոչ մի կերպ հրապարակման ենթակա չէ։ Միևնույն ժամանակ կինն իր էմոցիաները վերահսկելի պետք է դարձնի։

Կարիճ

Այս մրցակցուհին շատ ուժեղ է համարվում, դրա համար էլ նրա հետ դժվարին պայքար է սպասվում։ Եվ որպեսզի ամուսնուդ ընտանիք վերադարձնես, ավելի լավ է սկսես ինքդ քեզնով զբաղվել։ Անհավատարիմ ամուսինն անպայման կնկատի իր կնոջ արտաքին կտրուկ փոփոխությունները, և նրա մեջ ոչ միայն հետաքրքրություն կառաջանա, այլև խանդ այն պատճառի նկատմամբ, որն այդպիսի կտրուկ փոփոխություններ է հարուցել։ Եվ նրան կկրծի կասկածի որդը, թե արդյո՞ք իր կինը երկրպագու չունի։ Դրա համար էլ շատ հնարավոր է, որ ամուսինն ինքը հեռանա իր սիրուհուց։

Աղեղնավոր

Այս նշանի ներկայացուցչի համար շատ ավելի կարևոր են ոչինչ չնշանակող հարաբերությունները։ Նրանք տանել չեն կարողանում պարտավորությունները և առաջին իսկ հնարավորության դեպքում դրանք դնում են իրենց կողքին եղած մարդու ուսերին։ Սիրուհուն պետք է հասկացնել տալ, որ այսուհետ ամուսնու վերաբերյալ բոլոր պարտավորությունները նրանն են։

Նա չի հանդուրժի այն, որ իրենից շատ բան պահանջեն, սահմանափակեն իր անձնական կյանքն ու ոտնձգություն կատարեն իր սեփական տարածքի վրա։ Շուտով նա ինքը կցանկանա ընդհատել այդպիսի հարաբերությունները՝ փրկելով իր ազատությունը։

Այծեղջյուր

Իրենց հաշվենկատությամբ այս նշանին պատկանող կանայք միայն այն ժամանակ են համաձայնում սիրուհի լինել, երբ իրենց առջև ինչ-որ նպատակներ են դնում։ Եվ հաճախ այդպիսի նպատակները նյութական նշանակության են։ Զգացմունքներին նրանք ամենաքիչն են ուշադրություն դարձնում։

Մրցակցին հեռացնելու համար կինը պետք է փակի սիրուհու հասանելիությունը դեպի իր ամուսնու միջոցները։ Եվ դա կարելի է անել միայն ամուսնու միջոցների անընդհատ վերահսկողությամբ։ Տղամարդուց նյութական աջակցություն չստանալով՝ մրցակցուհին ինքը վերջ կտա հարաբերություններին։

Ջրհոս

Այս կինն ամեն հնարավորը կանի, որ դառնա իր տղամարդու կյանքում միակ և լիարժեք տերը։ Եվ սիրուհուն չեզոքացնելու համար պետք է նրան հասկացնել տալ, որ այդ տղամարդը երբեք չի կործանի իր ընտանիքի երջանկությունը։ Իսկ նրա կյանքում սիրուհու հայտնվելը սոսկ քմահաճույք է կամ մանր խորամանկություն։ Օրինական կնոջ համար կարևոր է շեշտել իր օրինական կարգավիճակը։ Եվ եթե սիրուհին իր տղամարդու համար միակ տիրուհին չլինի, ապա երկրորդ պլանի դերի նա չի համաձայնի։

Ձկներ

Այս նշանին պատկանող կնոջ համար շատ կարևոր է, թե իր մասին ինչ են խոսում ու մտածում շրջապատողները։ Եվ որպեսզի չկորցնեն իրենց հեղինակությունը, այս կանայք ամեն կերպ կձգտեն թաքցնել իրենց ոչ օրինական կապերը։ Նրանց վերաբերյալ շրջապատի կարծիքը փոխելու համար բավական է ստորացնել նրանց, և որքան շատ մարդ իմանա սիրուհու նրա կարգավիճակի մասին, այնքան ուժգին տպավորություն դա կթողնի նրա վրա։ Այդպիսի վերաբերմունք նա իր նկատմամբ չի հանդուրժի, և դրա համար էլ ինքն առաջինը կխզի անպատվաբեր կապը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել