«Կանայք շատ են ծուլացել», «Մեր մայրիկները մեզ առանց բազմաեփ սարքերի են մեծացրել և երջանիկ են եղել». այս արտահայտությունները կարելի է հաճախ լսել ոչ միայն տղամարդկանցից, այլև կանանցից։ Նրանց աչքի առաջ գեղեցիկ տեսարաններ են գալիս, թե ինչպես է գեղեցկադեմ կինը, երկար վարսերը ուսերին գցած, կերակրում թմբլիկ նորածնին, իսկ նրա ավագ դուստրն օգնում է նրան տնային գործերում։ Բոլորը երջանիկ էին և 100 տարի ապրում էին։ Իրականում ամեն բան լրիվ այլ կերպ է եղել։

Արդյո՞ք առաջ իրոք ավելի լավ է եղել։

«Կանայք երկար հյուսերով անհավանական գեղեցկուհիներ էին, ոչ թե այսօրվա աղջիկների նման լցրած շուրթերով»

Սկսենք նրանից, որ XIX դարի վերջերին և ХХ դարի սկզբին քաղաքացի կանայք աշխատում էին բուժքույր, տրամվայում հսկիչ, մեքենավար և հեռախոսավարուհի կամ աշխատում էին գործարանում։ Գյուղերում նրանք անասուն էին պահում, աշխատում էին դաշտում։ Ծանր աշխատանքը, վառող արևը, հաճախակի ծննդաբերությունները, բժշկության ցածր մակարդակը քայքայում էին կնոջ առողջությունը, և արդեն 30 տարեկանում նա պառավի էր վերածվում։8 Myths About Our Grandmothers’ Lives That We Still Believe

«Ամուսնություններն ավելի ամուր էին, բաժանությունները՝ շատ քիչ»

XX դարի առաջին կեսին դեռևս գոյություն ունեին պայմանագրով ամուսնությունները, ձեռնարկատերերի տղաներն ամուսնանում էին միայն արդյունաբերողների, առևտրականների կամ պաշտոնյաների աղջիկների հետ։ Բաժանություններն էլ հազվագյուտ երևույթ էին։ Այստեղ պատճառը հասարակական պարսավանքն էր, կրոնը և իրավաբանական բարդությունները բաժանման ժամանակ։ Ապահարզանը թանկ հաճույք էր, և ոչ բոլորը կարող էին իրենց դա թույլ տալ։

«Կանայք մինչև 10 երեխա էին ունենում դաշտում, և նրանց հետ ոչինչ էլ չէր պատահում»

Կանայք իրոք շատ էին երեխաներ ունենում, բայց պետք չէ մոռանալ մանկական մահացության բարձր մակարդակի մասին։ Օրինակ՝ հայտնի զինագործ Միխայիլ Կալաշնիկովն ընտանիքի 17-րդ երեխան էր, որտեղ 19-ն էին ծնվել, բայց ողջ էին մնացել 8-ը։ Մահանում էին նրանք հիմնականում վարակներից, հիգիենիկ անբարենպաստ պայմաններից և սովից։ Ծննդաբերությունը նույնպես ռիսկային գործ էր։ Կանայք մահանում էին վարակիչ հիվանդություններից, արյան վարակներից և այլն։8 Myths About Our Grandmothers’ Lives That We Still Believe

«Հաճախակի ծննդաբերությունները երիտասարդացնում են օրգանիզմը, այդ պատճառով էլ առաջ օնկոլոգիական հիվանդություններով կանայք չէին տառապում»

Մարդկությունը պատմության ողջ ընթացքում միշտ էլ տառապել է օնկոլոգիական հիվանդություններով։ Քաղցկեղի նշաններ հայտնաբերվել են դեռևս Հին Եգիպտոսի մարդկային մումիաների վրա։

Գյուղերում հասանելի չէր բժշկական օգնությունը, իսկ հիվանդությունների մեծ մասն էլ չէր ախտորոշվում։ Մշտական ծննդաբերությունների և ծանր ֆիզիկական աշխատանքի արդյունքում կանանց մոտ արգանդի իջեցում էր լինում։ Տարածված էին վարակիչ հիվանդությունները՝ տիֆը, դիզենտերիան, խոլերան, թոքախտը, ծաղիկը։8 Myths About Our Grandmothers’ Lives That We Still Believe

«Կանայք չէին աշխատում և զբաղվում էին տան գործերով միայն, քանի որ դա ավելի հեշտ էր»

Իրականում կանայք քաղաքում աշխատում էին ֆաբրիկաներում, հանքահորերում, ուրիշների տներում՝ որպես աղախին, ուսուցիչ, սանիտար։ Ծննդաբերությունից միայն մի քանի օր առաջ կինը կարող էր երեխայի խնամքի արձակուրդ վերցնել երկու շաբաթով։ Գյուղերում ամեն բան այլ էր. ծննդաբերության հենց հաջորդ օրը կինն արդեն տնային գործերին էր անցնում. փայտ էր կոտրում, վառարան վառում, հաց թխում, իսկ մի քանի օր անց արդեն դաշտում աշխատում և անասուններին պահում։ Նորածիններին իրենց հետ էին տանում կամ թողնում տանը մեծերի կամ մեծ երեխաների խնամքին։ Չպետք է մոռանալ, որ այս ամենին զուգահեռ կինը նաև անում էր տան ողջ գործը՝ լվացք, ճաշ և այլն։8 Myths About Our Grandmothers’ Lives That We Still Believe

«Կանայք կերակրում էին մինչև երեք տարեկանը և լավ մայրեր էին»

Մայրությունը կնոջ հիմնական գործառույթն էր համարվում։ 1919 թվականին մշակվեցին ծննդաբերությունից առաջ և հետո կանանց պաշտպանությանն ուղղված առաջին օրենքները։ Երեխայի խնամքի արձակուրդից հետո, որպես օրենք, մայրն աշխատանքի էր դուրս գալիս։ Երեխային խնամում էին տատիկ–պապիկները, տան մեծ երեխաները կամ քաղաքներում նախամանկապարտեզային հատուկ հաստատություններ էին տանում։8 Myths About Our Grandmothers’ Lives That We Still Believe

«Բոլորը բնական սնունդ էին օգտագործում, ապրում էին երկար և առողջ»

Անցյալ դարի սկզբին Եվրոպայում կյանքի միջին տևողությունը 31 տարի էր, սակայն 60-ականներին այդ թիվը երկու անգամ աճեց։ Բարձր մահացությունը հիմնականում մինչև հինգ տարեկան երեխաների մոտ էր։ Անբավարար սնունդն աղետաբեր ազդեցություն էր ունենում առաջին հերթին երեխաների և կանանց վրա։ XX դարի ամենամեծ պրոբլեմը սովն էր, որից մոտ 70 միլիոն մարդ է մահացել՝ հիմնականում գյուղական տեղանքներից։8 Myths About Our Grandmothers’ Lives That We Still Believe

«Ուրբանիզացիան ազատեց կնոջը տնային աշխատանքներից»

Զանգվածային տեղափոխությունը դեպի քաղաքներ իրոք թեթևացրեց կնոջ կենցաղը, սակայն չազատեց կնոջը ողջ տնային գործերն ինքնուրույն անելու՝ առանց տղամարդու օգնության։

20-րդ դարի սկզբին տան հոգսերը խլում էին կնոջ ժամանակի ավելի քան 95%-ը, իսկ 55 տարի անց այդ ցուցանիշը կրճատվել է մինչև 58%:8 Myths About Our Grandmothers’ Lives That We Still Believe

Չնայած որ ժամանակակից աշխարհում գենդերային տարբերությունները համահարթեցվում են, միևնույն է, կանայք 60% ավելի շատ գործ են անում տանը, քան տղամարդիկ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել