Միացյալ Թագավորության Ազգային առողջապահական ծառայությունն (NHS) արգելում է բժիշկներին հոմեոպաթիկ դեղեր նշանակել հիվանդներին՝ հաղորդում է The Telegraph-ը: Չնայած 2017 թ. տրված հանձնարարականներին, որով պահանջվում էր բժիշկներից դադարեցնել հիվանդների բուժումը հոմեոպաթիայով, բժիշկները 2018 թ. գրեթե 3300 անգամ նշանակումներ են անում՝ ծախսելով ավելի քան 65,000 դոլար: NHS-ը մտադիր է պայքարել «պետական միջոցների չարաշահման» դեմ։

«NHS-ը հրապարակել է ուղեցույց, որով բացատրում է բժիշներին, որ հոմեոպաթիկ բուժում չի կարելի նշանակել», – ասել է ծառայության ներկայացուցիչը:

«Այս որոշմանը լրացուցիչ իրավական ուժը տալու համար մենք հիմա պաշտոնապես պահանջում ենք Առողջապահության նախարարությունից` սև ցուցակում ընդգրկել այն, որպեսզի պետական միջոցները չօգտագործվեն դրա վրա»:

Բրիտանիայի Հոմեոպաթիայի ասոցիացիայի գործադիր տնօրեն Քրիսթալ Սամներին զարմացրել է այս որոշումը:

«Եթե հոմեոպաթիան օգտագործվեր որպես առաջին դեղամիջոց, ապա հնարավոր կլիներ լրջորեն նվազեցնել հակաբիոտիկների օգտագործումը: NHS-ը պետք է խրախուսեր հոմեոպաթիայի օգտագործումը, ոչ թե սահմանափակեր»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել