Aysor.am-ը գրում է

Յուրաքանչյուր պետական մարմին իրավասու է իրականացնել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է Սահմանադրությամբ և օրենքով։ Ենթադրում եմ, որ ՊԵԿ-ը գործում է իր լիազորությունների շրջանակներում։ Եթե անհարկի վարչարարություն իրականացնեն, բնական է, որ դրան հետևելու են քաղաքական գնահատականներ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով երեկ «Առինջ մոլում» ՊԵԿ-ի կողմից իրականացված ստուգումներին։
«Մի տեսակ տպավորություն է, որ երբ ինչ-որ առումով հակասություն է լինում «Բարգավաճ Հայաստանի» և իշխող քաղաքական ուժի միջև, ապա դա անմիջապես անդրադառնում է «Առինջ մոլի» վրա։ Իրենք ուրիշ բան չունեն ստուգելու։ Մենք առայժմ կատարածին քաղաքական ենթատեքստ չենք տալիս։ Տեսնենք՝ այս ամենն ինչով կավարտվի։ Ըստ այդմ՝ գնահատականները կհնչեցվեն։ Երեկ ՊԵԿ-ի աշխատակիցները խոստացան, որ եթե որևէ խախտում չհայտնաբերեն, շատ կարճ ժամկետում ավարտելու են իրենց գործողությունները», - ասաց պատգամավորը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել