Բրիտանական Waitrose սուպերմարկետին մեղադրել են ռասիզմի մեջ՝ շոկոլադե բադիկների Զատիկի տոնական հավաքածուի պատճառով: Այս մասին հաղորդում է The Daily Telegraph-ը:

Ութ ֆունտ սթերլինգ արժողությամբ կոնֆետների տուփի մեջ երեք շոկոլադե բադիկներ են եղել: Սպիտակ, կաթնային և մուգ շոկոլադից պատրաստված բադիկները պիտակավորված են եղել համապատասխանաբար «Փափկամազիկ», «Խրթխրթան» և «Անճոռնի» անուններով: Խանութի այցելուների ուշադրությունը հատկապես գրավել է «Անճոռնի» անվանումով մուգ շոկոլադե բադը: Հաճախորդները արտադրողին մեղադրել են ռասիզմի մեջ:

Սուպերմարկետը ժամանակավորապես արտադրանքը հեռացրել է վաճառքից և փոխել փաթեթավորման դիզայնը: Waitrose-ի ներկայացուցիչները ներողություն են խնդրել հաճախորդներից. «Մենք շատ ցավում ենք, որ բադիկների անուններն ազդել են այցելուների զգացմունքների վրա»: Ենթադրվում է, որ շոկոլադի արտադրողը կոնֆետներն անվանել է Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթի հիման վրա Disney ստուդիայում նկարահանված «Անճոռնի ճուտիկը» մուլտֆիլմի հերոսների անուններով:

2015 թ.-ին հաղորդվել էր, որ Argos բրիտանական առևտրային ցանցին մեղադրել էին ռասիզմի մեջ՝ տարբեր մաշկի գույն ունեցող տիկնիկների տարբեր գների համար. սպիտակամորթ տիկնիկը մոտ 15 դոլարով ավելի թանկ է եղել, քան աֆրիկուհի տիկնիկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել