«Գահերի խաղի» դերասանները պատմել են, թե սերիալի որ տեսարաններն են ամենաշատը ցնցել իրենց, ինչպես նաև նշել են նկարահանման հրապարակում ամենասիրելի գործընկերներին, հաղորդում է IndieWire պորտալը:

Սոֆի Թյորները, որը մարմնավորել է Սանսա Սթարկին, նշել է, որ սերիալում առավել անսպասելի շրջադարձը նրա համար եղել է Նեդ Սթարկի մահն առաջին եթերաշրջանում: «Այդ ժամանակից ի վեր ես դադարել եմ վստահել շոուին այն առումով, թե կսպանեն իմ սիրելի պերսոնաժին, թե ոչ»,- ասել է դերասանուհին:

Քիթ Հարինգթոնը, որը խաղացել է Ջոն Սնոուի դերը, ամենացնցող դրվագը համարել է իր պերսոնաժի մահը: Այզեկ Հեմփսթեդ-Ռայթի խոսքերով՝ առավել զարմանալի ու զգացմունքային է այն տեսարանը, որից հասկանալի է դառնում Հսկա Հոդորի անվան ծագումը:

Ռորի Մակքանը, որը խաղացել է Շուն մականունով Սանդոր Քլիգանի դերը, հայտարարել է, որ իրեն ցնցել է «Կարմիր հարսանիք» սերիան: «Ես մեծ տղա եմ, մեծ խիստ տղա եմ, բայց, գիտեք ինչ, ես արտասվեցի: Դա բացարձակ շոկ էր»,- խոստովանել է նա:

Սերիալի իրենց սիրելի գործընկերի քննարկման ժամանակ Քիթ Հարինգթոնը նշել է իր կնոջը՝ Ռոուզ Լեսլիին: Հեմփսթեդ-Ռայթն ընտրել է Ջոն Բրեդլիին (Սեմ Թարլի), Լինա Հիդին (Սերսեա Լանիսթեր)՝ Մարկ Էդիին (Ռոբերտ Բարատեոն), Էմիլիա Քլարկը (Դեյեներիս Թարգարիեն)՝ Իեն Գլենին (Ջորահ Մորմոնտ), Ջոն Բրեդլին՝ Քիթ Հարինգթոնին, Սոֆի Թյորները (Սանսա Սթարկ)՝ Լինա Հիդիին, իսկ Փիթեր Դինքլեյջը (Տիրիոն Լանիսթեր) առավել հարմարավետ է համարել Չարլզ Դենսի (Թայվին Լանիսթեր) հետ աշխատելը:

«Գահերի խաղի» եզրափակիչ մասի առաջին դրվագի պրեմիերան տեղի կունենա ապրիլի 14-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել