Panorama.am-ը գրում է.

ԱՄՆ-ում ցանկանում են արգելել այն թուրք բարձրաստիճան պաշտոնյաների մուտքը, որոնք կապ ունեն Թուրքիայում ԱՄՆ-ի քաղաքացիների ձերբակալությունների հետ։

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, նույն օրինագծով առաջարկվում է վերոնշյալ թուրք բարձրաստիճան պաշտոնյայի հաշիվներն ԱՄՆ-ում առգրավել։ Օրինագիծը ներկայացվել է հանրապետական սենատոր Ռոջեր Վիքերի և դեմոկրատ սենատոր Բեն Քարդինի կողմից։ Օրինագծի տակ իրենց ստորագրությունն են դրել  ևս 4 սենատորներ։

Նման օրինագծի պատճառն այն  է, որ ըստ ամերիկացի սենատորների՝  ԱՄՆ-ի մի շարք քաղաքացիներ Թուրքիայում անօրինական կերպով են կալանավորվել և նրանց առաջադրվել են անարդարացի մեղադրանքներ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել