Panorama.am-ը գրում է․

Բարձրագույն դատական խորհուրդը ամփոփում է գործունեության մեկ տարին։ Այս առթիվ կազմակերպած միջոցառմանը ներկա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները ինստիտուցիոնալ առումով ամրապնդելու համար առանցքային նշանակություն ունի անկախ դատական համակարգի գոյությունը։ Մենք ժողովրդավարության, օրինականության հարցում իսկապես կարևոր փոփոխություններ ենք արձանագրում, սակայն որպեսզի այդ փոփոխությունները ինստիտուցիոնալ առումով երաշխավորվեն, հարկավոր է, որ դրանք ունենան ինստիտուցիոնալ երաշխիքներ, որոնցից կարևորագույնը անկախ դատական համակարգն է»։

Նրա խոսքով՝ անկախության հռչակման առաջին օրից խոսում ենք անկախ դատական համակարգի մասին, բայց չենք կարողացել ունենալ այնպիսի համակարգ,  որ ապահովի արդարություն:
«Ես չեմ ուզում խոսել անցյալի մասին, այլ ցանկանում եմ խոսել այսօրվա և ապագայի մասին և  երաշխավորել մի բան, որ Հայաստանում հաստատված քաղաքական իշխանության համար իրապես անկախ դատական համակարգ ունենալը բացարձակ առաջնահերթություն է և այդ հարցն առաջին օրից եղել է մեր օրակարգում: Ուզում եմ ևս մեկ անգամ հավաստիացնել, որ ՀՀ կառավարությունը հրաժարվել է ենթադրաբար գոյություն ունեցած այն գործելակերպից, երբ քաղաքական, գործադիր իշխանությունը փորձում է որոշումներ պարտադրել կամ միջամտել դատական իշխանության գործունեությանը։ Եթե անգամ իշխանության տարբեր օղակներից հանկարծ կգտնվեն մարդիկ, ովքեր կփորձեն այս տրամաբանությունից դուրս գործել, նրանք փաստորեն գործում են ՀՀ կառավարության, ժողովրդի դեմ»,- ասաց Փաշինյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել