Հարցի պատմությունը

- 1988թ. փետրվարի 20-ին ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց, որն իր մեջ պարունակում էր դիմում` ուղղված Ադրբեջանի գերագույն խորհրդին` նրա կազմից դուրս գալու մասին, Հայաստանի գերագույն խորհրդին` նրա կազմի մեջ մտնելու մասին և ԽՍՀՄ ԳԽ` այդ դիմումը բավարարելու մասին` հիմնվելով իրավական նորմերի և ԽՍՀՄ-ում նմանատիպ վեճերի լուծման նախադեպերի վրա:

- 1990-ին Հայաստանում և Արցախում անց է կացվում խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում Արցախը դառնում է Հայաստանի տարածք։

- 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանն առանց Արցախի (լռելայն, առանց չեղարկելու նախկին որոշումը) իրեն հռչակեց անկախ հանրապետություն։

-1991 թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդավարական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը ստիպված հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում: Ընդունվեց ԼՂՀ անկախության մասին հռչակագիրը:

Հետևություն
-------------------

Արցախն իր ընտրությունը 1990-ին է կատարել և դարձել է Հայաստանի մարզ, որից հետո Հայաստանի իշխանությունները հրաժարվել են այդ ընտրությունից ու Արցախին անկախանալու փաստի առաջ կանգնեցրել։

2018-ին ՀՀ վարչապետը բոլոր հնարավոր միջազգային ատյաններում հայտարարել է, որ ինքն Արցախի վարչապետը չէ, և Արցախն առանձին միավոր է՝ իր ընտրված իշխանությամբ։ Այս իրավիճակն ամրագրված է Հայաստանի և Արցախի սահմանադրություններում։

Եզրակացություն
---------------------------

Այն անձինք, ովքեր հայտարարում են, որ Արցախի Հայաստանի մարզն է, խախտում են Հայաստանի և Արցախի սահմանադրությունները։

Իսկ եթե խնդրին մոտենանք բարոյական առումով, ապա նման անձինք ավտոերթ ու ցույցեր պետք է անեն ոչ թե Արցախում, այլ Հայաստանի խորհրդարանի դիմաց, որ Արցախը ճանաչվի Հայաստանի մարզ, ինչին ձգտում է Արցախը։ Եթե այդ պահանջը դրվում է Արցախի իշխանությունների առջև, ապա անհասկանալի են թե՛ դրա տրամաբանությունը, թե՛ դրա նպատակը․ այն հաստատ Հայաստանի ու Արցախի ժողովուրդների շահերից չի բխում, իսկ թե ում շահերից է բխում, պետք է պարզել։

Պահանջ
-------------------------

1․ Եթե Արցախի իշխանությունները թույլ տան, որ նման դեստրուկտիվ պահանջներով երթ սկսվի դեպի Արցախ, ապա պատասխանատու կլինեն իրենց թուլության համար, որի պատճառով պատերազմական տարածքը ցնցումների կենթարկվի։

2․ Եթե Հայաստանի գործող իշխանությունները թույլ տան, որ կասկածի տակ դրվի իրենց կողմից հռչակված Արցախի հարցով բանակցային մոդելը, ապա պատասխանատու կլինեն նման դեստրուկտիվ գործընթացները թույլ տալու ու անվտանգության վիճակին չտիրապետելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել