«Երեկ լրացավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնավարման մեկ տարին: 2018թ. ապրիլի 9-ին ավարտվեցին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները, ու այդ օրը հանդիսավոր երդմնակալությամբ ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնեց Արմեն Սարգսյանը (նրան ԱԺ-ն ՀՀ նախագահ էր ընտրել դեռ մարտի 2-ին): ՀՀ նախագահը ՀՀ Սահմանադրությամբ, թեև ունի խիստ սահմանափակ, ավելի ճիշտ՝ խորհրդանշական լիազորություններ, այնուամենայնիվ, համարվում է պետության գլուխը: 

Բայց չնայած այդ հանգամանքին` որևէ մեկը պաշտոնապես այդպես էլ չհիշեց ու չարժևորեց նրա պաշտոնավարման մեկ տարին: Անգամ ինքը՝ նախագահ Արմեն Սարգսյանը, չհիշատակեց այդ մասին. ո՛չ ուղերձ հղեց, ո՛չ հայտարարությամբ հանդես եկավ: Ավելին` Արմեն Սարգսյանն այս օրերին բացակայում է երկրից. նա աշխատանքային այցով գտնվում է Պորտուգալիայում: Տեղի ունեցածն, իհարկե, ուշագրավ է: 

Արմեն Սարգսյանը, չնայած իր սահմանափակ լիազորություններին, սիրում է խորհրդանշական, արարողակարգային միջոցառումներ (անգլիական պահպանողական ոճով): Ու ենթադրվում էր` իր պաշտոնավարման մեկ տարվա մասին նա որևէ կերպ կհիշեցներ, բայց գերադասել է լռել: Տեսնես ինչո՞ւ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել