«Նախօրեին Նիկոլ Փաշինյանը, հանդիպելով ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության հետ, հայտարարել էր, որ «հակատրանսգենդերային» աղմուկն իրենց դեմ կազմակերպված արշավ էր ԲՀԿ-ի կողմից, պետք է համարժեք պատասխան տալ։

Եվ հենց երեկ «Առինջ մոլում» իրականացվեցին հարկային ստուգումներ, խուզարկություն, որը ԲՀԿ-ն որակեց որպես քաղաքական հետապնդում։ Մինչ այդ Փաշինյանը հրապարակավ կասկածի տակ դրեց Զոհրաբյանի՝ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնին համապատասխանելու հարցը։ 

Ի դեպ, ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից, ըստ օրենքի, Զոհրաբյանին կարելի է հեռացնել միայն սեփական դիմումի համաձայն, կամ եթե ԲՀԿ-ն որոշի, որ Դոնթի բանաձևով իրեն հատկացված հանձնաժողովը պետք է մեկ ուրիշը ղեկավարի։

Հիշեցնենք, որ Զոհրաբյանը Փաշինյանի «սև ցուցակում» էր հայտնվել դեռ Երևանի քաղաքապետի ընտրություններին, երբ քննադատում էր նոր իշխանություններին և հակաքարոզչություն իրականացնում Հայկ Մարությանի դեմ»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել