«ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում ընտրված Սասան Միքայելյանին կար մեկ մրցակից, որին մին­չև համագումարը չեզոքացրին: Խոսքը Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբորն է վերաբերում՝ Արամ Սարգսյանին: Հա­մագումարի ժամանակ մասնակի զրույց­ներում ազատամարտիկները պատմում էին, որ նա արդեն գալիս-գնում էր ԵԿՄ գրասենյակ, ծանոթանում աշխատանքին, որպես ապագա ԵԿՄ նախագահ, բայց ինչ-որ պահի նրան «ստոպ» տվեցին: 

Շատ ազատամարտիկներ, թեպետ չցան­կացան իրենց անուն-ազգանունը նշել, բայց ասացին, որ Արամ Սարգսյանը բա­վական նեղսրտած է որոշել հրաժարվել իր առաջադրումից, քանի որ երկրապահ­ները կամաց-կամաց կոնսոլիդացվում էին Սասուն Միքայելյանի շուրջ, հաշվի առնե­լով, որ նա իշխանական լծակ ունի: 

Արդյունքում՝ Ա. Սարգսյանը որոշել է չառա­ջադրվել, որպեսզի պատճառ չդառնա ԵԿՄ-ի հերթական պառակտման: Մինչ­դեռ, մեր ունեցած տեղեկություններով, միևնույնն է, ԵԿՄ-ն թևակոխում է ևս մի պառակտման փուլ, քանի որ շատ ազատամարտիկներ որոշել են ոչ պաշտոնա­պես, բայց դադարեցնել իրենց անդամակ­ցությունն ու ակտիվությունը»,-գրում է թերթը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել