«Ռուսաստանի սոցիալա­կան վերլուծությունների և կանխատեսումների ինստիտուտը հրապարակել է 2018թ. վերլուծությունների արդյունքները, ըստ որի՝ ան­ցյալ տարի ներգաղթյալների թիվը ամենափոքրն է եղել հետխորհրդային շրջանում:

Հետաքրքիրն այն է, որ ներ­գաղթյալների թիվը պակասել է բոլոր ուղղություններով՝ բացառությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքմենստանի: Սա նշանակում է, որ չնայած Հայաստանի իշ­խանությունների հավաստի­ացումներին և պաշտոնա­կան վիճակագրությանը, ան­ցյալ տարի արտագաղթի ցուցանիշները չեն նվազել»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել