«Ինչո՞ւ դեմ քվեարկեցիք քա­ղաքացու օր նշելու իշխա­նության նախագծին, հարցրինք ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանին: «Որովհետև որևէ կառավարություն չպետք է ինքն իր արածներին գնահատական տա, և պետք է հաջորդիվ տան գնահատականը՝ կատարված գործե­րի ու արդյունքների»:

ԼՀԿ-ում դեմ են քվեարկել 3 հոգի, մյուսները, փաստորեն, գնահատեցին կառավարության «արածները»՝ կողմ քվեարկեցին, ինչո՞ւ: «Դե, մեզ համար դա սկզբունքային հարց չէր, և մենք ազատ ենք թողել, ով ինչպես ցանկա­ցել, քվեարկել է»: 

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստում երեկ երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Տոների և հիշատակի մասին» ՀՀ օրենքում փո­փոխություն կատարելու նախագիծը, համաձայն որի՝ ապրիլի վերջին շաբաթ օրը տոն կհայտա­րարվի և կնշվի Քաղաքացու օր: Նախագիծն ընդունվեց 93 կողմ, 3 դեմ և 5 ձեռնպահ ձայնով: ԲՀԿ-ից շատերը, Ծառուկյանի գլխավորությամբ, չքվեարկեցին նախագծին»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել