168.am-ը գրում է.

Twitter ընկերության գործադիր տնօրեն Ջեք Դորսիի աշխատավարձը 2018 թվականին կազմել է 140 ցենտ: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը:

Գործակալության տեղեկատվությամբ՝ Դորսին առաջին աշխատվարձն ստացել է չորս տարի առաջ պաշտոնին վերադառնալուց հետո: Ավելի վաղ՝ 2015 – 2017 թվականներին, նա լիովին հրաժարվել էր դրամական վարձատրությունից՝ դա հիմնավորելով «ընկերության երկարաժամկետ ներուժի եւ արժեքավորության նկատմամբ հավատով»:

140 ցենտ գումարը հավասար է մինչեւ 2017 թվականը սոցցանցում հաղորդումների համար նշանների քանակի վերջնասահմանին: 2017 թվականին սահմանաքանակը բարձրացվել է մինչեւ 280 նիշ: Blomberg-ը տեղեկատվություն չունի, թե այդ կապակցությամբ Դորսիի աշխատավարձը կբարձրանա արդյոք ապագայում: Ջեք Փատրիկ Դորսին ամերիկացի ձեռնարկատեր է, Twitter ընկերության ստեղծողներից մեկը: Forbes հանդեսի վարկանիշում ապրիլի 8-ի դրությամբ նրա կարողությունը գնահատվում է 5,3 միլիարդ դոլար, հաղորդել է «Ինտերֆաքսը»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել