Operativ.am-ը գրում է.

Վրաստանի նախագահի մամլո խոսնակ Խաթիա Մոիսծրափիշվիլին հայտարարել է, որ նախագահի նախկին նստավայրի ֆունկցիոնալ փոփոխության որոշումը համաձայնեցվել է նախագահի, կառավարության ու խորհրդարանի միջև:

Անվանափոխության մասին կարգադրությունը կհրապարակվի: Ամեն ինչ համաձայնեցված է: Այսօր նախագահի անունից ընդունելություն է տեղի ունեցել Ավլաբարի պետական արարողության պալատում: Հրավիրված են անձինք, ովքեր ստորագրել են Վրաստանի անկախության վերականգնման ակտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել