Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր-օր-ի 34-266 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցված գործ է ստացվել՝ ՀՀ արդարադատության նախարարության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Երևանի բնակիչ, 32-ամյա Ք. Դ.-ի նկատմամբ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Ք.Դ.-ն ապրիլի 1-ին այցելել է Նուբարաշենի բանտ, որտեղ անձնական խուզարկության է ենթարկվել և որի արդյունքում էլ նրա հետանցքում հայտնաբերվել է «զիփ» փականով թափանցիկ պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ եղել է թմրամիջոցի նմանվող 26,9 գրամ քաշով բուսական ծագման կանաչավուն զանգված:

Գ. Շամշյանի տեղեկութուններով, փորձաքննությամբ պարզվել է, որ այն հանդիսանում է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

Գ. Շամշյանի տեղեկություններով, Ք.Դ.-ն այդ թմրամիջոցը պետք է փոխանցեր Նուբարաշենի բանտի խցերից մեկում նախնական կալանքի տակ գտնվող 24-ամյա Վ. Ա.-ին, ում նա կարճատև այցելության է եկել:

Պարզվել է նաև, որ Ք.Դ.-ն և Վ.Ա.-ն իրար հետ ծանոթացել են ամիսներ առաջ՝ սոցիալական ցանցի միջոցով և դրանից հետո Ք.Դ.-ն մի քանի անգամ այցելել և տեսակցել է Վ.Ա.-ին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել