Ուղեղի տարիքային փոփոխությունների և հիշողության հետ խնդիրների դեմ պայքարելու հարցում կարող է օգնել սխտորը։ ԱՄՆ-ի Լուիսվիլի համալսարանի գիտնականների հետազոտությունները հաստատել են սա։

Սննդակարգի մեջ սխտորի առկայությունը օգնում է պահպանել աղիների միկրոֆլորան և որպես արդյունք կարգավորում է տարեց մարդկանց կոգնիտիվ հատկությունները։

Հետազոտության արդյունքները ներկայացվել են Ամերիկյան ֆիզիոլոգիական հասարակության ամենամյա հավաքի ժամանակ։ Աղիների միկրոֆլորայի կարևորությունը վաղուց հայտնի է միկրոկենսաբաններին, սակայն հիշողության վրա նրա ազդեցության մասին շատ քիչ է խոսվում։

Աղիների միկրոֆլորայի բազմազանությունը նվազում է տարիքի հետ, և ինչպես պարզվում է, այն կապված է օրգանիզմի կոգնիտիվ ֆունկցիաների հետ։ Հետազոտության ընթացքում 2-ամյա առնետների (ինչը համապատասխանում է 56-69 տարեկան մարդուն) սննդի մեջ ներարկել են ալլիլ սուլֆիդ։ Այնուհետև նրանց համեմատել են հասակակից և երիտասարդ այլ առնետների հետ։

Պարզվել է, որ սխտորից քիմիական միացություններ ստացած առնետների մոտ կարճաժամկետ, երկարաժամկետ և տարածական հիշողությունն ավելի կայուն է, քան իրենց այլ հասակակիցների մոտ։

Բացի այդ՝ հետազոտողները պարզել են, որ կոգնիտիվ ֆունկցիաների նվազեցման համար պատասխանատու են NDNF գեները, որոնք սնուցում են ուղեղը։

Սխտորն իր հերթին ավելացրել է այս գեների արդյունավետությունը։ Հետազոտողները մտադիր են հետագայում ևս ուսումնասիրել աղիների միկրոֆլորայի և կոգնիտիվ ֆունկցիաների միջև առկա կապը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել