Բազմաթիվ բիզնես մարզիչներ նշում են, որ սեփական գործ հիմնելն ու առաջին միլիոն աշխատելը շատ հեշտ է։ Անգամ պետք չէ անընդհատ վեր կենալ բազմոցից. բավական է միայն լսել նրանց դասախոսությունները և վերջ, դուք արդեն հարստանալու ճանապարհին եք։ Ցավոք սրտի, այսպիսի մարզիչներից հետո ունկնդիրները շատ հաճախ մնում են ձեռնունայն, հաճախ՝ նաև պարտքերով և խախտված նյարդերով։

Երբեք չհանձնվեք և շարունակեք ձեր ուղին

Այս մոտիվացնող, սակայն աբստրակտ արտահայտությունը կարող է չար կատակ խաղալ։ Այն թույլ չի տալիս կանգ առնել կամ երբեմն նաև մեկ քայլ ետ գնալ՝ իրավիճակին ավելի սթափ գնահատական տալու համար։ Հետևելով այս արտահայտությանը՝ մենք ստիպված մրցավազքի մասնակից ենք դառնում։ Այս մրցավազքի փոխարեն ուղղակի ինքներս մեզ պետք է հարցնենք. «Իրականում այս քայլն ա՞յն է, ինչ որ ինձ հարկավոր է։ Այն համապատասխանո՞ւմ է իմ արժեքներին և համոզմունքներին։ Այն ինձ երջանիկ կդարձնի՞»։

Շատ որոշումներ միայն տեսականորեն են հիանալի, սակայն գործնականում նրանք հաջողությամբ չեն ավարտվում։ Ճիշտ քայլ կատարելու համար հաճախ ժամանակ է հարկավոր։ Իսկ առաջ շարժվելու ձգտումը ճիշտ որոշման միակ չափանիշը չէ, նրանք ավելի շատ են։

Մտածեք միլիոնատիրոջ նման

Որոշ արժեքավոր սովորություններ կարելի է վերցնել միլիոնատերերից, օրինակ՝ ժամանակը ճիշտ ղեկավարելու կարողությունը, եկամտի տարբեր աղբյուրներ ունենալու կարողությունը և այլն։ Սակայն նրանց ողջ կյանքը կրկնօրինակել, իհարկե, պետք չէ։

Միլիոնատերը, ով ֆինանսական ազատություն ունի, կարող է իրեն ռիսկային քայլեր թույլ տալ և ավելացնել իր եկամուտները։ Օրինակ՝ նա հեշտորեն կարող է ծախսել 5-7 հազար դոլար, որպեսզի գնի արժեթղթեր։ Սովորական մարդիկ պետք է երկար աշխատեն կամ ապառիկ վերցնեն։ Եթե գործը չստացվի, ապա միլիոնատիրոջ համար այս կորուստն այդքան էլ մեծ չի լինի, սակայն ցածր եկամուտներ ունեցողների համար այն կարող է լուրջ ֆինանսական հարված լինել։

Բիզնես պլան կազմեք և հետևեք դրան

Ոմանք համոզված են, որ մանրակրկիտ բիզնես պլանը հաջողված գործի երաշխիքն է։ Ընդունված ռազմավարությանը հետևելը շատ կարևոր է, սակայն ոչ պակաս կարևոր է նաև կողմնորոշվելու կարողություն ունենալը։

Շատ քիչ է հավանականությունը, որ բիզնես պլանը կիրականացվի ըստ ժամանակացույցի։ Իսկ ահա պլանի մի քանի տարբերակներ ունենալը շատ լավ քայլ կարող է լինել, այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս պլանը ճկուն դարձնել և կարողանալ ստեղծագործել։

Բիզնես գաղափարը պետք է նոր լինի

Ի՞նչ է թաքնված այս խորհրդի տակ՝ այդքան էլ հասկանալի չէ։ Եվ որևէ հեղափոխական բան ստեղծելու համար էլ հարկավոր է հանճար լինել։

Սրա փոխարեն հաջողված գործարարները խորհուրդ են տալիս պատասխանել հետևյալ հարցին. «Ի՞նչ խնդիր կարող է լուծել իմ բիզնեսը։ Ի՞նչ դերակատարում այն կարող է ունենալ»։ Այս հարցերին պատասխանելով՝ դուք կկրճատեք բիզնես գաղափարների քանակը և կհասկանաք, թե ինչ կարելի է ձեռնարկել։

Անընդհատ ծանոթացեք նոր մարդկանց հետ

Որոշ բիզնես մարզիչներ խորհուրդ են տալիս անընդհատ նոր ծանոթություններ ձեռք բերել։ Միևնույն ժամանակ այդ ծանոթությունները պետք է լինեն օգտակար։ Այսպիսի ծանոթություններն օգնում են զարգացնել բիզնեսը կամ հաջողված գործարք կնքել։ Սակայն պե՞տք է արդյոք կյանքը վերածել ծանոթություններ ձեռք բերելու մրցավազքի։

Այս քայլով մենք կորցնում ենք շատ արժեքավոր մի բան՝ իրական ընկերությունը։ Մարդկանց հանդեպ սպառողական մոտեցումը զրկում է մարդկայնությունից, այդ իսկ պատճառով էլ տհաճ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել