Կալինինգրադի բնակիչ Սերգեյ Պոպովը քաղաքի շինհրապարակներից մեկում XX դարի սկզբի շիշ է հայտնաբերել, որի մեջ գանգի պատկերով պիտակով կոնֆետներ են եղել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Տղամարդը պատմել է, որ իր հավաքածուում 25 շիշ թույն ունի և դրանով զբաղվում է 14 տարեկանից:

«Ես նայեցի, թե ինչ է գրված պիտակների վրա, փնտրեցի Google-ում և գտա այդ թույնի նկարագրությունը: Փաթեթի վրա գրված է «թույն» բոլոր լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն՝ բառի վերջում կոշտ տառով»,- պատմել է Պոպովը:

Նա հավելել է, որ շիշը արտադրվել է, հավանաբար XX դարի սկզբին, իսկ պարունակությունը լավ է պահպանվել, քանի որ շիշն ամուր փակված է եղել խցանով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել