Զամբիայում բուժքույրը խոստովանել է, որ աշխատանքային 12 տարիների ընթացքում իր հաճույքի համար 5000 երեխա է փոխել՝ տեղեկացնում է Legit-ը։

Էլիզաբեթ Մվևան այդ մասին խոստովանել է այն բանից հետո, երբ իմացել է, որ հիվանդ է քաղցկեղով։

«Ես մահացու հիվանդ եմ և գիտեմ, որ շուտով մահանալու եմ։ Ցանկանում եմ խոստովանել իմ մեղքերը Աստծո և իմ գործողությունից տուժած մարդկանց առջև։

Հիվանդանոցում աշխատելու 12 տարիների ընթացքում ես մոտ 5000 երեխաների փոխել եմ»,- ասել է կինը։

Կնոջ խոսքով՝ դա սովորություն է դարձել իր համար և յուրատեսակ հաճույք։ Նա նշել է, որ խոստովանում է իր մեղքը՝ հավելելով, որ 1983-1995թթ․ իր նշած հիվանդանոցում ծնվածները պետք է ԴՆԹ թեստ անցնեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել