«ԴԻՄՈՒՄԴ ԳՐԻ»-Ի ՄԱՍԻՆ

Մեր աշխատանքային իրավունքում դեռ խորհրդային տարիներից մի «խեղված» պրակտիկա է մնացել՝ «դիմումը գրելու» ցուցումը։ Մի անգամ մի ամերիկյան պրոֆեսորի երկար ու ապարդյուն փորձում էի բացատրել, թե դա ինչ է։

Ի՞նչ է «դիմումը գրելը»։ Դա աշխատողի կամարտահայտությունն է՝ դադարեցնելու աշխատանքային հարաբերությունները, այլ կերպ՝ աշխատողի ցանկությունն է աշխատանքից դուրս գալու մասին։

Հիմա ի՞նչ է նշանակում, երբ վերադասը (էլ չեմ ասում՝ վարչապետը) ասում է․ «Դիմումդ գրի»։ Ըստ էության, նշանակում է՝ ցանկացիր դուրս գալ աշխատանքից։ Նույնն է, թե՝ «ես ցանկանում եմ, որ դու ցանկանաս աշխատանքից դուրս գալ»։ Էղա՞վ։ Չեղավ։

Բա ինչո՞ւ ենք խթանում «խեղված» իրավական մշակույթը։

ՀԳ. [համենայն դեպս]

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել