Tert.am-ը գրում է.

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի 46-ամյա բնակչին:

Քրեական գործով իրականացված բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է, որ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1973թ., Երևանի Ավան Դուրյան թաղամասում ապօրինի իրացրել է զգալի չափի` 0.76 գրամ հաստատուն քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոց:

Բացի այդ, առանց իրացնելու նպատակի վերջինս ապօրինի ձեռք է բերել և իր մոտ ապօրինի պահել խոշոր չափի՝ ընդհանուր 10.12 գրամ քաշով «Ափիոն», զգալի չափի՝ 0.167 գրամ քաշով «Ացետիլացված Ափիոն», խոշոր չափի՝ 0.271 գրամ քաշով «Հերոին», խոշոր չափի՝ 0.5464 գրամ քաշով «Մեթամֆետամին», խոշոր չափի՝ 0.99 գրամ քաշով «Կոկաին» տեսակի թմրամիջոցներ, ինչպես նաև՝ առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուրը 6.35 գրամ քաշով «Տրամադոլ» տեսակի հոգեմետ նյութ:

Բացի այդ, 46-ամյա տղամարդը, թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պատրաստելու նպատակով, ապօրինի ձեռք է բերել և իր փաստացի բնակության հասցեում ապօրինի պահել ընդհանուրը՝ 0.06372 կգ քաշով «Քացախաթթվի անհիդրիդ» տեսակի պրեկուրuոր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել