Armenpress.am-ը գրում է.

ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեն ստուգումներ է անցկացնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող Առինջ մոլում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

«Հարկային մարմիններն արդեն մի քանի ժամ շարունակ է` ստուգումներ են անցկացնում: Ինչ-որ հաղորդագրություն են ստացել, որը, սակայն, իրականության հետ որևէ աղերս չունի: Այնտեղ պայմանագրով տարածքի հետ կապված վարձատրության գումարի մասին է խոսքը, որ մեկ քառակուսի մետր տարածքի համար նախատեսված է 800 դրամ, իրենք ինչ-որ տեղեկատվություն ունեն, որ իրականում ավելի շատ է այդ գումարը գանձվում: Բայց ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:,- ասաց Տոնոյանը:

Իվետա Տոնոյանը հավելեց, որ երեք տարի շարունակ այդ տարածքներն անվճար են տրամադրվել առևտրականներին, և վերջերս են միայն կնքվել վարձակալության պայմանագրեր, որոնցով նախատեսված է մեկ քառակուսի մետրի համար 800 դրամ վճարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել