Windows 10-ի օգտվողները կարող են հեռացնել արտաքին կրիչներ՝ առանց նախապես սեղմելու «անվտանգ հեռացման» կոճակը, գրում է The Verge-ը:

Օպերացիոն համակարգի թիվ 1809 թարմացման մեջ (թողարկվել է 2018-ի հոկտեմբերին) հայտնվել է «արագ հեռացում» գործառույթը, որը կանխում է ֆլեշ-կրիչների և արտաքին կոշտ սկավառակների վնասումը՝ սարքի հանկարծակի հեռացման դեպքում: Այս գործառույթն աշխատում է թարմացում ստացած բոլոր համակարգիչներում:

Հունվարին ընկերությունը վերսկսել է Windows 10 October 2018 Update ավտոմատ թարմացումը, որը հասանելի է բոլոր օգտատերերի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել