Panorama.am-ը գրում է․

«Ինձ հետաքրքիր է, քանի տարբեր կարծիքներ կարող է ունենալ պետական մի մարմինը»,-մինչ քննությունը սկսելը լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը:

Լրագրողները նրանից  հետաքրքրվեցին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտարարության մասին: Խաչատրյանն ասել էր՝ Քոչարյանը պետք է շարունակի մնալ կալանքի տակ, հակառակ դեպքում կխոչընդոտի ճշմարտության բացահայտմանը:

«Օրինակ քննիչն այստեղ է ու պնդելու է այն տեսակետը, որ Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ լինելով ոչ միայն կարող է խոչընդոտել քննությանը, այլև պնդում են, որ կարող է թաքնվել քննությունից: Դատախաությունը վերաքննիչ բողոք է բերել և պնդել է, որ պարոն Քոչարյանը ոչ միայն կարող է խոչընդոտել քննությանը, այլև կարող է  թաքնվել քննությունից: Պարոն Սասուն Խաչատրյանը հայտարարություն է անում ու նշում, որ պարոն Քոչարյանը կարող է խոչընդոտել քննությանը ու ոչինչ չի ասում այն պնդման մասին, որ կարող է իբր  թաքնվել քննությունից: Այսինքն դեռ իրար մեջ էլ չեն որոշել, թե ինչ են համարում»,-ասաց Ալումյանը:

Փաստաբանի պնդմամբ, իրականությունն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ կխոչընոդտի, ոչ էլ կթաքնվի քննությունից: Հիշեցրեց, որ դա հաստատված է համարել նաև ընդհանուր իրավասության դատարանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել