Aysor.am-ը գրում է․
Շուրջ 1 տարի առաջ՝ մայիսի 17-ի կառավարության նիստում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց գույքագրել ծառայողական ավտոմեքենաները և դրանց ծախսը՝ հասկանալու համար, թե ինչպիսի կրճատումներ են հնարավոր իրականացնել: 
 
Վարչապետի հանձնարարականից ավելի քան 9 ամիս անց՝ 2019 թ.-ին փետրվարի 15-ին, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտարարեց, որ կառավարության աշխատակազմից զատ, ծառայողական մեքենաները կկրճատվեն նաև մյուս պետական գերատեսչություններում:
 
Նրա խոսքով՝ վարչապետի կողմից համապատասխան հանձնարարություն է տրվել արդեն կառավարությանը ենթակա մարմիններին, իսկ կառավարությանը ոչ ենթակա մարմիններին այդ մասին առաջարկություն է ուղարկվել:
 
Նախքան այս էլ՝ հունվարի 25-ին, Էդուարդ Աղաջանյանն իր Facebook-յան էջում գրել էր, որ ՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի։ Ներկայիս 50-ի փոխարեն կմնան 7-ը։ Նա նշել էր, թե փոփոխությունների արդյունքում իրենց կցված ծառայողական ավտոմեքենաներից կօգտվեն երկու փոխվարչապետերը և ԱԽ քարտուղարը:
 
«Ինքս ևս կհրաժարվեմ ծառայողական ավտոմեքենայից։ Վարորդներն արդեն ծանուցվել են ըստ օրենքի պահանջի», - նշել էր նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել