Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քվեարկում է երեկ քննարկած նախագծերին:
Նշենք, որ օրակարգում երեք հարց է՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:

Երեք նախագծերն էլ երեկ առաջին ընթերցմամբ ընդունվել են:

Նշենք, որ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծով նախատեսվում է ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը սահմանել որպես քաղաքացու օր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել