««Ժամանակ»-ի տեղեկու­թյուններով՝ ապրիլի 15-ին նշանակված ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը անորոշ ժամանակով հե­տաձգվել է: Այդ նիստում պետք է կատարվեր վարչա­պետ Նիկոլ Փաշինյանի քա­ղաքական որոշումը, այն է՝ զբաղեցրած պաշտոնից ազատել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին:

Սակայն իշխա­նություններին այդպես էլ չի հաջողվում հոգաբարձուների խորհրդում մեծամասնու­թյուն ստանալ, որովհետև անգամ կառավարության կողմից նշանակված խորհր­դի անդամները հրաժարվում են կատարել ժողովրդի կող­մից ընտրված վարչապետի հրապարակային հրահանգ­ները:

Մասնավորապես՝ «Սինոփսիս» և «ՄՏՍ Արմենիա» ընկերությունների տնօրեն­ներ Հովիկ Մուսայելյանը և Ռալֆ Յիրիկյանը, թեև մաս­նակցում են հոգաբարձունե­րի խորհրդի նիստերին, սա­կայն բոյկոտում են քվեար­կությունը՝ դրանով դժվարին կացության մեջ դնելով կա­ռավարությանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել