«Շաբաթ օրը տեղի ունեցավ ԵԿՄ արտա­հերթ համագումարը, ընտրվեց ԵԿՄ նախագահ և նոր վարչություն: ԵԿՄ նախագահ ընտրվեց ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը, ով, ի դեպ, որոշ ժամանակ առաջ կտրականապես հերքում էր իր թեկնածու­թյան մասին տեղեկությունները: 

«Փաստ» թերթի տեղեկություններով, համագումարի մասնակիցների հրավերներն արված են եղել ընտրողական սկզբունքով, միայն վարչա­պետ Փաշինյանի հետ համաձայնեցնելուց հետո: 

Այն ազատամարտիկները, որոնք ասոցացվում էին նախորդ ռեժիմի հետ, մեծամասամբ չէին էլ հրավիրվել: Փաստացի այդ կերպ անտեսվել են այդ մարդկանց՝ պետու­թյան առաջ մատուցած ավանդն ու ծառայու­թյունները՝ ելնելով բացառապես կուսակցա­կանությունից կամ քաղաքական հայացքնե­րից: 

Ըստ որոշ ԵԿՄ-ականների, Միքայելյանն ու իր թիմակիցները ևս նախկինի պես փորձում են ԵԿՄ-ն ամեն ձևով «հարմարեցնել իշ­խանությունների ստանդարտներին»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել