««Երկրապահ կամավորականների միության» 12-րդ արտահերթ համագումարում 184-ից 25 հոգի դար­ձած վարչության անդամները ԵԿՄ նա­խագահ ընտրեցին ազատամարտիկ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատ­գամավոր Սասուն Միքայելյանին: Մի մարդու, ով ընդամենը նախորդ տարվա հունիսի 7-ին լրագրողների հետ զրույցում վստահեցնում էր, թե «Որ խնդրեն, աղաչեն, պաղատեն էլ, չեմ ուզում դառնալ ԵԿՄ նախա­գահ»:

Թե ինչ փոխվեց այս ամիսներին Ս. Միքայելյանի կյանքում, որ որոշեց իր խոսքը դրժել, թվում էր, որ համագու­մարի ժամանակ նա կբերի ծանրակշիռ պատճառաբանություն: Սակայն ամբի­ոնից հայտարարեց. «Այսօր այս պաշ­տոնում պատասխանատվություն եմ վերցրել վերջին ժողովում մեծ թվաքանակով մասնակցած իմ ընկերների, իմ մարտական ընկերների պահանջով: Եվ ես ոչ մի բարոյական իրավունք չունեի մերժելու այդ մարդկանց ու մարտական ընկերներին»:

Այս դեպքում բնական հարց է ծա­գում, թե երկրապահները բացի պա­հանջելուց, խնդրելուց, աղաչելուց, է՞լ ինչ են արել Սասուն Միքայելյանին, որ նա խոստումը դրժել է, բայց ԵԿՄ նախագահի պաշտոնից չի հրաժարվել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել