«Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում առաջիկայում կադրային ու կանոնադրական փոփոխություններ են սպասվում: ՔՊ վարչության անդամներից ԱԺ պատգամավորներ Վահագն Հովակիմյանը գլխավորում է կանոնադրության, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ ծրագրի նոր տարբերակների նա­խագծերի մշակմամբ զբաղվող աշխատանքային խումբը:

Բացի այդ, ԵԿՄ վարչության նախագահ ընտրվելուց հետո Սասուն Միքայելյանը հայտարարել է մայիսին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչու­թյան նախագահի պաշտոնից հրաժարվելու մտադրության մասին, որպեսզի ԵԿՄ-ն չկուսակցականացվի: 

«Ժողո­վուրդ» օրաթերթի հետ զրույցում Վահագն Հովակիմյանը տեղեկացրել է, որ Միքայելյանի հրաժարականի դեպ­քում փոխնախագահ Սուրեն Պապիկյանը կղեկավարի կուսակցությունը, մինչև իրենք նոր համագումար հրավիրեն, նոր վարչության կազմ ու վարչության նախագահ ընտրեն. «Այսինքն՝ մենք այդտեղ պարտադրված չենք արագ վարչության նախագահի ընտրություններ կազմակերպել, որովհետև կա վարչության նախագահի տեղակալ, որը որ վարչության նախագահի բացակայություն ժամանակ պարտականությունները կատարում է»: ՔՊ համագումարը հնարավոր է անցկացվի ամռանը, թեև կոնկրետ օրը դեռ որոշված չէ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել