168.am-ը գրում է․

Մեծ Բրիտանիայում կստեղծեն անկախ կարգավորիչ առցանց-սպառնալիքներից օգտատերերին պաշտպանելու համար: Այդ մասին  հայտնել է Միացյալ Թագավորության թվային տեխնոլոգիաների, մշակույթի, ԶԼՄ-ների եւ սպորտի նախարարությունը:

Բրիտանիայի իշխանությունները պլանավորում են պայքարել, առաջին հերթին, Համացանցում ծայրահեղական նյութերի, հետապնդման, թրոլինգի, բռնության, անչափահասների դեմ հանցագործությունների, պոռնկագրության ապօրինի տեսակների, քրեական ակտիվության եւ ահաբեկչության դեմ:

Ըստ նախարարության հայտարարության՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է Միացյալ Թագավորությունը դարձնել ամենաանվտանգ պետությունն առցանց-ակտիվության համար:

«Անկախ կարգավորիչը կստեղծվի գոյություն ունեցող ստանդարտների խստացման համար: Պլանավորվում է սոցիալական մեդիաներ ունեցող ընկերություններին պարտավորեցնել ներդնելու օգտատերերի պաշտպանության միջոցներ: Ընկերությունների համար կսահմանվեն բարձր տուգանքներ. եթե այդ միջոցները չձեռնարկվեն»,- ասված է նախարարության հայտարարության մեջ, որն ստացվել է ՌԻԱ Նովոստիում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել