Տրամաբանության համաձայն՝ ձուկը պետք է կարողանա լողալ, սակայն դուք կզարմանաք, եթե իմանաք, որ գոյություն ունի ձուկ, որը լողալ չի կարողանում։

Ogcocephalus darwini-ն բնակվում է Գալապագոսյան կղզիների մոտակայքում և լողալու փոխարեն այն ուղղակի սողում է ծովի հատակին։

Գիտնականներին հայտնի չէ, թե ինչու է այս կարմրաշուրթ ձուկն այս կերպ տեղաշարժվում, սակայն պատճառը, ամենայն հավանականությամբ, մարմնի անհարմար ձևն է։ Ձուկը ծովի հատակին սողում է իր լողակների շնորհիվ, իսկ առաջ շարժվում է իր ետևում գտնվող լողակի շնորհիվ։

Այս ձկների լողալ չիմանալն այդքան էլ բացասական հանգամանք չէ, քանի որ անընդհատ ծովի հատակին գտնվելու շնորհիվ նրանք խուսափում են գիշատիչ ձկների համար կեր դառնալուց։ Ո՛չ եղանակային վատ պայմանները, ո՛չ շրջակա միջավայրի այլ փոփոխությունները չեն կարող վնասել այս կենդանուն՝ ի տարբերություն իր լողացող այլ տեսակների։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել