Տեխնիկական հսկաները սարսափով են արձագանքել «ֆեյքային նորությունների» մասին Սինգապուրի իշխանությունների օրենքին, որը ենթադրում է կոնտենտի հեռացում կամ հսկայական տուգանքներ՝ հայտնում է AFP-ը։

Անցյալ շաբաթ Սինգապուրի կառավարությունը օրենսդրական նախագիծ է հրապարակել, որը նախարարներին թույլ է տալիս սոցցանցերին իշխանությունների կողմից կեղծ համարվող հաղորդագրությունների կողքին նախազգուշացում տեղադրելու կամ ծայրահեղ դեպքում հաղորդագրությունները հեռացնելու ցուցումներ տալ:

Սինգապուրի շահերին վնաս պատճառող կոնտենտի դեպքում ընկերությունները մինչև 1 մլն դոլար տուգանքի կենթարկվեն։ Իսկ հաղորդագրությունը տեղադրող անձինք կարող են դատապարտվել մինչև 10 տարվա ազատազրկման։

Սինգապուրի իշխանությունները պնդում են, որ այս միջոցառումներն անհրաժեշտ են կեղծիքի տարածումը դադարեցնելու համար, ինչը կարող է տարաձայնություններ առաջացնել բազմազգ քաղաք-պետությունում։

Իրավապաշտպան կազմակերպությունները քննադատել են այս առաջարկությունները՝ հայտարարելով, որ դրանով կարող են կանխվել առցանց բանավեճերը։

Տեխնոլոգիական ընկերությունները, որոնք հսկայական միջոցներ են ներդնում գերժամանակակից քաղաքի մեջ, նույնպես դեմ են այս օրինագծին։

Փաստաթուղթը «զգալի վտանգներ է ներկայացնում խոսքի ազատությանը»՝ ասվում է Ասիական ինտերնետ-կոալիցիայի հաղորդագրությունում, որի անդամ են հանդիսանում Facebook-ը, Google-ը և Twitter-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել