Բրիտանացի Քեմերոն Ռեյն ուղեղի ուռուցքի հեռացման վիրահատության է ենթարկվել: Երբ բժիշկները վիրահատության ընթացքում նվազեցրել են անզգայացման ազդեցությունը, 20-ամյա տղան ուշքի է եկել և անմիջապես կատակել. «Դուք արդեն ուղեղս հանե՞լ եք»:

Նման վիրահատությունների ժամանակ անհրաժեշտ է, որ հիվանդի գիտակցությունը տեղը լինի: Սա թույլ է տալիս հետևել, թե ինչպես է միջամտությունը ազդում ուղեղի գործունեության վրա: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը՝ հղում անելով Ռեյի պատմությանը:

Ռեյը պատմել է, որ անզգայացումից դուրս գալու առաջին 20 րոպեները չի հիշում:

Ավելի ուշ նա սկսել է զրուցել, ծիծաղել և կատակել բժիշկների և լոգոպեդի հետ, որոնք հետևում էին նրա ուղեղի գործունեության փոփոխություններին:

Տղան խոստովանել է, որ այդ պահին բացարձակապես ցավ չի զգացել:

«Թվում էր, գլխիս մաշկը քոր էր գալիս, բայց ես չէի կարողանում քորել այն»,- նշել է Ռեյը:

Լոգոպեդը նրան տարբեր խնդիրներ է հանձնարարել: Երբ նա դադարել է պատասխանել, բժիշկներն ընդգծել են, որ ուղեղի այդ հատվածին չի կարելի ձեռք տալ:

Վիրաբույժները հեռացրել են ուռուցքի 95%-ը, սակայն զգուշացրել են Ռեյին, որ քաղցկեղը կարող է զարգանալ, սակայն տղան չի հուսահատվել: Նա հայտարարել է, որ չի պատրաստվում նստել և սպասել մահվան, այլ պայքարելու է կյանքի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել