Aysor.am-ը գրում է.

Ակնհայտ է, որ գործ ունենք Իրանի և Միացյալ նահանգների միջև քարոզչական տիրույթում հերթական հոգեբանական պատերազմի դրսևորման հետ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանն՝ անդրադառնալով իրանական կողմի մտադրությանը՝ ԱՄՆ զինված ուժերը ճանաչելու որպես ահաբեկչական կազմակերպություն։

«Միացյալ նահանգները և Իրանը դիմակայում են մեկը մյուսին, և եթե ԱՄՆ-ն ահաբեկչական է ճանաչում կամ ահաբեկչական ուղղվածության է դիտարկում Մերձավոր Արևելքում գործող Իրանի դաշնակիցների որոշ ուժեր, մասնավորապես՝ «Հըզբոլլահը», իրանցիները նույնպես քարոզչական տիրույթում պատասխան քայլեր են ձեռնարկում։ Կարծում եմ՝ քաղաքական և այլ հարթություններում նման դիրքորոշումները որևէ դեր չեն խաղում», - ասաց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով Իրանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահի հայտարարությանը, որ եթե ամերիկացիներն իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ավելացնեն ահաբեկիչների ցանկում, այդ օրինագիծը կրկնակի սեղմ ժամկետներում կհաստատվի Իրանի խորհրդարանի կողմից՝ Վարդան Ոսկանյանն ասաց.

«Ակնհայտ է, որ այս հայտարարությունն իր մեջ որոշակի սպառնալիք է պարունակում, որովհետև խոսքը գնում է Իրանի զինված ուժերի մաս կազմող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական ճանաչելու նախաձեռնության մասին, և բնական է, որ իրանցիները պետք է սիմետրիկ պատասխան հնչեցնեն ԱՄՆ-ի կողմից հնչող նման դիրքորոշումներին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել