ԱՄՆ որոշ նահանգների հիվանդանոցներում տարածվել է անհավանական դիմացկուն և շատ վտանգավոր Candida auris սունկը: Այն հարվածում է թույլ իմունային համակարգ ունեցող հիվանդներին և կարող է մահացու լինել, հաղորդում է New York Times-ը:

Վերջերս հայտնաբերված Candida auris-ը սուպերդիմացկուն է հայտնի դեղամիջոցներից շատերի նկատմամբ: Այն հայտնաբերվել է ԱՄՆ Նյու Յորք, Նյու Ջերսի, Իլինոյս և այլ նահանգներում:

Վերջին հինգ տարիների ընթացքում, ըստ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների տվյալների, այն հայտնաբերվել է Վենեսուելայի, Իսպանիայի, Հնդկաստանի, Պակիստանի, Հարավային Աֆրիկայի, Միացյալ Թագավորության և այլ երկրների հիվանդանոցներում ու ծերանոցներում: Այս սնկով վարակված հիվանդների կեսը մահանում է 90 օրվա ընթացքում: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ում արձանագրվել է հիվանդության 587 դեպք, որոնց մեծ մասը՝ Նյու Յորքի նահանգում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել