Reddit-ի կին օգտատերերն անվանել են տղամարդկային այն հատկանիշները, որոնք հենց տղամարդկանց կարծիքով դրական են, սակայն կանանց ընդհանրապես չեն գրավում: Ավելի քան 6.5 հազար մեկնաբանություն է հավաքվել:

M_Ad նիկով օգտատերը խոստովանել է, որ իրեն բոլորովին դուր չի գալիս, երբ ծանոթանալիս տղաներն ասում են, թե ինչպես են ատում որոշակի տեսակի կանանց:

PlatinumBananya-ն նշել է, որ իր նախկին ընկերը փորձում էր տպավորություն թողնել հիմար պատմություններով, որ իբր սեռական կյանքը սկսել է 12 տարեկանում: Օգտատերը շեշտել է, որ դա իրեն բոլորովին դուր չի եկել: Նման պարծենկոտությունը չի գրավում նաև Orange_Paisley նիկով օգտատիրոջը. «Դա ինձ համար ոչինչ չի նշանակում»,- բացատրել է նա:

Electric29-ը տղամարդկանց հորդորել է կոպիտ չլինել: «Որոշ տղաներ կարծում են, որ առնական երևալու համար պետք է չար լինեն, բայց ես միշտ նախընտրում եմ բարի անձնավորության»:

BeeRandi1o3 օգտատիրոջ խոսքերով՝ նրան դուր չեն գալիս տղաները, որոնք պատմում են ծեծկռտուքներին իրենց մասնակցության մասին կամ թե ինչպես են հայտնվել բանտում. «Դա ոչ ոքի չի հետաքրքրում»:

Օգտատերերից WaffleIron50-ը նշել է, որ ատում է փողոցում թքող տղամարդկանց, իսկ մի ուրիշը տհաճությամբ հիշել է, որ հանդիպել է տղաների, որոնք վատ են վերաբերվել իրենց մայրերին: Նա հույս է հայտնել, որ դա հազվագյուտ երևույթ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել