Armenpress.am-ը գրում է.

Թայվանի արեւմուտքի Յունլինի շրջանի հինգ բնակավայրերից ավելի քան 10 հազար մարդ են տարհանել Մայլյաո քաղաքի արդյունաբերական գոտում գտնվող քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Սինհուա» գործակալությունը:

Պայթյունը ապրիլի 7-ին, տեղական ժամանակով ժամը մոտավորապես 14:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 15:00-ին) տեղի Է ունեցել քիմիական գործարանում, որը պատկանում Է Formosa Chemical and Fiber Corp. ընկերությանը: Նախնական հետաքննության համաձայն, պայթյունի պատճառը դարձել Է գազի արտահոսը: Զոհվածների կամ տուժածների վերաբերյալ հաղորդումներ ներկա պահի դրությամբ չեն ստացվել, այդուհանդերձ, պայթյունը, իշխանությունների տվյալների համաձայն, բավականին ուժեղ Է եղել, որպեսզի այն զգային մի քանի կիլոմետր շառավղով գտնվող բնակավայրերում:

Տեղի իշխանությունները կարգադրել են ստեղծել շրջակա միջավայրի մոնիթորինգի հատուկ խումբ, որի անդամները պետք Է պարզեն, թե կան արդյոք օդի աղտոտման սպառնալիք, եւ պայթյունի հետեւանքներն ինչ վտանգ են ներկայացնում տեղի բնակչության համար:

Քիմիական գործարանը պայթյունից հետո 160 հազար դոլարով տուգանվել Է շրջակա միջավայրի պահպանության հետ կապված նորմերը խախտելու համար: Նշվում Է, որ տուգանքը կարող Է ավելացվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել